Եվգենի Կիսինը «Քարնեգի հոլում» համերգ կտա՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
Վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը «Քեզ հետ, Հայաստան» համաշխարհային համերգաշարը կմեկնարկի Քարնեգի համերգասրահում կայանալիք համերգով։
classicalite.com-ի փոխանցմամբ, գրում է Արցախպրեսը, այն տեղի կունենա մայիսի 26-ին։ Համերգը կզուգադրի հայ կոմպոզիտորներին Շոպենի գործերի հետ։ Նյույորքյան համերգին տեղի կունենա նաև լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Համերգը կանցկացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համագործակցությամբ։
Կիսինը հույս ունի, որ համերգով Հայաստանն ու աշխարհը կարող են առաջ շարժվել դեպի ավելի ներդաշնակ ապագա։
«Եթե ոչ ոք երբեք չդատապարտեր այն, ինչ արել են Հիտլերն ու նացիստները հրեա և լեհ ժողովրդի նկատմաբ Լեհաստանում, ոչ ոք իսկապես չէր քննարկի ոչ վաղ անցյալոմ հայերի շատ իրական բնաջնջումը»։
Նրա խոսքով՝ այդ պատճառով ցեղասպանությունները չպետք է մոռացվեն։ «Ահա թե ինչու եմ ես մասնակցում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում՝ ոչ միայն 1.5 մլն անմեղ նահատակների հիշատակը հարգելու և իմ հայ եղբայրների ու քույրերի հետ սգալու, այլև վստահ լինելու, որ ավելի շատ մարդիկ կհիշեն հայ ժողովրդի ողբերգությունն ու նրա դեմ գործած սարսափելի հանցագործությունը»։