Բրյուսելի քաղաքապետը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը վարչակազմի խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է բելգիական «RTBF» հեռուստաընկերության կայքը:
«Հիմա ժամանակն է հարգանքի տուրք մատուցել»,-ասել է սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետը: Իվան Մայորը կոչ է արել այլ քաղաքապետներին հետեւել իր քայլին:
«RTBF»-ի փոխանցմամբ, դա քաղաքապետի կողմից խորհրդանշական ժեստ էր այն բանից հետո, երբ երկրում բանավեճ սկսվեց թուրքական ծագումով պատգամավորների՝ հիշատակի միջոցառումներին բացակայելու հետ կապված: