Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգի է բացվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռեթոն քաղաքում բացվել է «Խաղաղության զբոսայգի» անունը կրող պուրակ: Այս մասին ըստ armeniangenocide100.org-ի` գրում է SunSentinel.com-ը:
Այգու կենտրոնում գտնվող հուշակողթողին դրոշմված է «Այլևս երբեք» ուղերձը: Քաղաքի քանդակագործ Յակով Հելերին 14 ամիս էր պահանջվել նախագծելու այգին և հուշարձանը, որը ֆինանսավորել են Ջիմ և Մարթա Բաթմազյանները:
Այգու նստարաններին մեջբերումներ են նախագահ Ռոնալդ Ռեյգանից և Ջոն Քենեդիից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի Նյուրեմբուրգյան դատավարության դատախազի խոսքերը:
Չորսկողմանի հուշարձանի ցուցատախտակները հիշատակում են հրեաների Հոլոքոսթը, Հայաստանի, Ուկրաինայի, Ավստրիայի, Ռումինիայի, Կոմբոջայի և Ռուանդայի ջարդերը:
Բացման արարողության հրավիրված էին մի շարք հյուրեր և պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բոկա Ռեթոնի նախկին քաղաքապետ Սթիվեն Աբրամսը, պետական դատախազ Դեյվ Արոնբերգը, փոխքաղաքապետ Ռոբերթ Վայնրոթը,ինչպես նաև նահանգի սենատոր Մարիա Սաչսը: Ներկա են եղել նաև հոգևորականությունը, քաղաքի սինագոգի րաբբի Ջեսիքա Բրոքմանը և սբ. Դավիթ հայկական առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Փարեն Գալստյանը: