Կինոփորձագետները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նախագծերին
«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղական և միջազգային փորձագետներից բաղկացած հանձնախմբին ներկայացվել են Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի առիթով ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված երկու տասնյակից ավելի կինոնախագծերը:
Դրանցից մի քանիսը ներկայցվել են սփյուռքահայ կինոգործիչների կողմից, իսկ մնացածները` տեղական պրոդյուսերներն ու ռեժիսորները: Հանձնախումբը մի քանի ժամ շարունակ լսել, քննարկել և որոշել է, որ դրանք վերջնական փուլի հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ: Ուստի, որոշվել է հետագայում ևս կազմակերպել մեկ հանդիպում նման ձևաչափով:
Հանձնախմբում ընդգրկված են ռեժիսորներ Քշիշտոֆ Զանուսին և Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Նիդեռլանդներից Գամիլա Իլստրան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և գրող Ռուբեն Հովսեփյանը:
PanARMENIAN.Net