Էրբիլի Այնքաուա քրիստոնեաշատ քաղաքում հայերը ոգեկոչեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը

«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ www.iraqhurr.org կայք-էջում Աբդուլ Համիդ Զիպարին գրում է.
– Հայերը Էրբիլի Այնքաուա քաղաքում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման ձեռնարկը կատարվեց քիլդանիների Ում ալ Մարունա եկեղեցում՝ Սուրբ պատարագի մատուցմամբ:
Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ՝ հայեր, ասորիներ, քիլդանիներ, ինչպես նաև Քուրդիստանի տեղական կառավարության ներկայացուցիչներ, քրդեր և եզդիներ: Ձեռնարկի ժամանակ արտասանվեցին խոսքեր, ինչպես նաև բանաստեղծություններ: Ցուցադրվեցին Երևանում կայացած Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներից հատվածներ, Վատիկանի Պապի քարոզից հատվածներ:
Էրբիլի Հայոց հովիվ Տեր Արթուն քահանա Խալաթյանը մեր ռադիոկայանին տված հարցազրուցում ասաց, որ այսօր ոգեկոչում են նահատակների հիշատակը՝ նոր սերնդին փոխանցելու 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած տառապանքները: Իսկ Էրբիլի Հայոց թաղական խորհրդի անդամ Դրո Սարգիսը կոչ ուղեց Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանությունը և հատուցում տալու իր կատարած արարքի համար, քանի որ նա Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: