Իրաքի Քերքուկ քաղաքի Հայ առաքելական եկեղեցին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը (լուսանկարներ)

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ www.ankawa.com կայք-էջը գրում է.

– Քերքուկի Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 24-ին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Հիշում եմ և պահանջում» նշանաբանով:

Ոգեկոչման հայտագիրն ընդգրկեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին քույր եկեղեցիների հոգևորականներ, ինչպես նաև Քերքուկ քաղաքի խորհրդի քրիստոնյա ներկայացուցիչներ: Իր խոսքում Քերքուկի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը կոչ ուղղեց Իրաքի կառավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ընթացքում հնչեցին Ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ, իսկ Մասիս Սարգիսյանը պատմական ակնարկով ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Իրաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական հանձնախումբն այս առիթով գրքույկ էր հրատարակել, որը բաժանվեց ներկաներին: Գրքույկը համառոտ ներկայացնում է օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին:

Նրականերին բաժանվեցին նաև կրծքանշաններ, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը:

 

Scroll Up