Հազարավոր հայեր հավաքվել են հանրահայտ Թայմս Սքուերում` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերին

Մի քանի հազար հայեր ապրիլի 26-ին բողոքի ակցիա են իրականացրել Նյու Յորքում՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները հայկական Սուրբ Վարդան եկեղեցուց երթով հասել են Թայմ Սքուեր: Հազարավոր հայեր երկրի երեւելքից հավաքվել են Թայմս Սքուերում հայկական դրոշներով եւ պաստառներով:
Ամերիկյան սենատոր Չարլզ Շումերը միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ինքն այսօր այստեղ կանգնած է, որպեսզի համոզվի, որ «նրանք, որոնք ժխտում են ցեղասպանությունը, արեւի տակ տեղ չունեն», հաղորդում է NBC New York-ը:
Ելույթ ունեցողների մեջ եղել են նաեւ հրեական համայնքի ներկայացուցիչներ, թուրք պատմաբան եւ հրապարակախոս Թաներ Աքչամը: «Շատ տագնապալի է, որ ԱՄՆ-ը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա: