Ուֆայի երկնքում ճախրեցին սպիտակ օդապարիկները.լուսանկարներ

«Նոր Հայեր» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և համայնքի նախագահ Ա. Դալարյանի հովանավորությամբ Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցավ համառուսաստանյան «Անմահ հոգիներ» ակցիան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ռ. Զորգեի փողոցի սպորտհրապարակի հատակին անմոռուկներ էին պատկերված և 100 թիվն էր գրված:
Իսկ 200 մարդ, լուսատու սպիտակ օդապարիկները ձեռքին, 100 խորհրդանշական թիվը կազմեցին և մեկ րոպե լռությամբ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո օդապարիկները բաց թողեցին երկինք: