Ուֆայում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 18-ին Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ տեղի ունեցավ:Կազմակերպիչն էր Ուֆայի Հայ Համայնքը` նախագահ Ա. Դալարյանի հովանավորությամբ:

ԼՂՀ << Մենք և մեր Սարերը>>  ազգագրական համույթն էր ներկայացնում իր հայրենասիրական երգերով հագեցած  ծրագիրը: Դահլիճը բազմամարդ էր և բազմազգ: Տարբեր ազգերի ներկայացուցիչները հայկական ոգեշնչող մեղեդու ռիթմերի տակ կարծես հայացած` տեղեկացան մեր արդար պահանջին: Բոլորին բաժանվեցին անմոռուկի կրծքանշաններ, որի խորհուրդն արտահայտող պաստառը ցուցադրված էր համերգասրահում:

Scroll Up