Ավստրիայի խորհրդարանում 1 րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։  Նիստին ներկա պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը, գրում է NEWS.am-ը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները միաձայն ընդունել են  Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող  համատեղ բանաձեւը։ Փաստաթուղթը նշում է, որ Ավստրիան պարտավոր է կատարվածը ցեղասպանություն որակել եւ դատապարտել, ինչպես նաեւ Թուրքիային կոչ է արվում իր մութ անցյալի ցավոտ էջերը փակել եւ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը ցեղասպանություն ճանաչել։

Scroll Up