ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Թեդ Քրուզը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սենատոր Քրուզի այս հայտարարությունը ընթերցվել է խաղաղության երթի և հանրահավաքի ժամանակ՝ հազարավոր մարդկանց ներկայությամբ: Հայտարարությունում կոչ է արվում Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:

Scroll Up