Հայ երիտասարդական դաշնությունը Գերմանիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Հայ երիտասարդական դաշնության անդամները ապրիլի 17-ին Լոս Անջելեսում Գերմանիայի հյուպատոսարանի մոտ ցույց են կազմակերպել՝ կոչ անելով Գերմանիայի կառավարությանը հետեւել Եվրախորհրդարանի օրինակին եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունել։
Կազմակերպության անդամ Ջոզեֆ Քաշքանյանի խոսքով՝ Գերմանիան արել է ամեն բան Հոլոքոստը դատապարտելու համար, գրում է Asbarez-ը։ Այդ պատճառով Գերմանիայի բարոյական պարտքն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դրա փոխարեն կառավարությունը քայլ հետ է կատարել՝ խուսափելով 1915թ. դեպքերը ցեղասպանություն որակելուց»,- հայտարարել է Քաշքանյանը։
Ցուցարարները հյուպատոսարան նամակ են հանձնել՝ խնդրելով կառավարությանը բանաձեւ ընդունել։