Հռոմի պապն Ստամբուլում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արժանացել ծափողջույների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/160793.jpg)
Թուրքական Takvim պարբերականի լրագրող Էրգյուն Դիլերն իր «Հռոմի պապի Գեզին» հրապարակման մեջ «Գեզի» այգու իրադարձություններում փորձ է անում մեղադրել Թուրքայի ներսում Թուրքիայի «թշնամիներին»՝ հիշատակելով ներկայիս Հռոմի Պապի հետ կապված դեպք տեղի ունեցած Ստամբուլում տարիներ առաջ։
Takvim-ի լրագրողը գրում է, թե այժմյան Հռոմի պապը 2008 թվականին դեռեւս կարդինալ եղած ժամանակ այցելել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի դպրոցներից մեկը եւ սեմինար անցկացրել։
«Կարդինալ Խորխե Բերգոլիոն, նայելով թուրք աշակերտների եւ ուսուցիչների աչքերի մեջ, ասաց. «Թուրքերը Հայոց ցեղասպանություն են իրականացրել։ Դա պետք է ընդունեք»։ Այս խոսքերից հետո դահլիճը պայթեց ծափերից։ Ահա, հիմա այդ դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցներց շատ են «Գեզի» այգում…»,-գրում է Takvim-ի լրագրողը։
News.am