Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Bundestag-300x225.jpg)
Ապրիլի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին եւ Տանկրեդ Շիպանսկուն:
Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի եւ նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարեւոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան եւ նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները:
Պատգամավորները տեղեկացրին, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, եւ դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։