Կնեսետի պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան
Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսերտի, պատգամավորների պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Նշվում է, որ այդ այցելությունը չի նշանակում, որ Իսրայելը փոխել է իր պաշտոնական քաղաքականությունն Հայոց ցեղասպանության հարցում;
NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ նախօրեին նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել, որով կոչ է անում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանձնագրի տեքստը գրված է երեք լեզուներով՝ անգլերեն, եբրայերեն եւ ռուսերեն: