Հռոմի Պապի ելույթի պատճառով Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/ankara-300x166.jpg)
Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հատուկ պատարագին Հռոմի Պապի հայտարարության պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ը երկիր է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, գրում է News.am-ը:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը Անկարա է կանչվել խորհրդակցությունների համար:
Նշենք, որ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ:
Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Պապի կողմից հատուկ պատարագ է անցկացվել: Հռոմի Պապն իր խոսքում նշել էր, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել: Այս արտահայտությունը կատաղեցրել է թուրքական իշխանություններին: