Թուրքիայում ասորիները 1915 թ. Ցեղասպանության դեմ 100 ժամյա հացադուլ են անելու
Թուրքիայում ապրող ասորիներն առաջին անգամ բողոքի են դուրս գալու 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանության դեմ,գրում է News.am–ը:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարդինի ասորական միության նախագահ Յուհաննա Աքթաշը նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի անցյալի հետ և ճանաչի 1915-ի Ցեղասպանությունը։
Աքթաշը շեշտել է, որ Թուրքիայի ասորիները ապրիլի 20-ից 100 ժամյա հացադուլ են սկսելու, որը կավարտվի ապրիլի 24-ին։ Նա ասել է, որ բացի հացադուլից, հունիսին կազմակերպելու են նաև «Մեծ երթ» անունը կրող երթ։
«Մեր նպատակն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը։ Անցած ամեն տարվա համար մեկ ժամ հացադուլ ենք անելու։ Ուզում ենք, որ վերջ դրվի Ցեղասպանության ժխտմանը և ճանաչվի այն»,-ասել է Յուհաննա Աքթաշը։