Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում է տեղի ունեցել

Գերմանիայում կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-ամյակը» խորագրով քննարկման ընթացքում պրոֆեսոր Միհրան Դաբաղը նշել է, որ քրդական շարժումը Միջին արևելքում պետք է աջակցություն ստանա: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի գրում է bestanuce1.com կայքը:

Գերմանիայի Հագեն քաղաքում քրդական ինստիտուտի կողմից Ժողովրդավարական ալևիական միության կոնֆերանս դահլիճում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված քննարկում է տեղի ունեցել:

Քննարկմանը մասնակցել են Գերմանիայի հայկական կոմիտեից պրոֆեսոր Միհրան Դաբաղը, եզդի համայնքից Շենգալ Իչինը, պատմաբան Ասլան Քըզըլհանը, Թուրքիայից փաստաբան Էրդալ Դողանը, ասորի համայնքի ներկայացուցիչ, սոցիոլոգ Քենան Արազը, Քրդստանի իսլամական համայնքի ղեկավար Հաֆըզ Թուրհալլըն:

Scroll Up