Իտալահայոց միության նախագահն այցելեց Շվեյցարիա

Այս օրերին չափազանց լարված և զբաղված են անցնում  Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանի աշխատանքային օրերը: Պրոֆեսոր Սվազլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մի կոնֆերանսից մյուսին է շտապում՝ իրականացնելով տարբեր զեկույցներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերջերս էլ Իտալահայոց միության նախագահն այցելեց Շվեյցարիայի Լուգանո քաղաք, որտեղ ներկա  է գտնվել խաչքարերի զարդանախշերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսին ներկա են եղել  նաև Լուգանոյի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ: Ցուցահանդեսից հետո Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  հարցազրույց  է տվել շվեյցարական կենտրոնական հեռուստատեսությանը: Ապրիլի 25-ին այս հարցազրույցը, մնացած բոլոր նյութերի հետ մեկտեղ, պետք է ցուցադրվի  շվեյցարական հեռուստատեսությամբ:

Պայքար Սվազլյան1 Պայքար Սվազլյան2 Պայքար Սվազլյան3 Պայքար Սվազլյան4 Պայքար Սվազլյան5 Պայքար Սվազլյան6 Պայքար Սվազլյան7 Պայքար Սվազլյան8Պայքար ՍվազլյանՊայքար Սվազլյան9

Scroll Up