Շարունակվում են Սփյուռքի նախարարի հանդիպումները Ավստրալիայում
Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային նախաճաշ-հանդիպում է ունեցել Ավստրալիայի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Կայսերյանի, Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Վաչէ Ղահրամանյանի և Ավստրալիայի Հայ դատի գործադիր տնօրեն Գրեգ Սողոմոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներին:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Ռայդ քաղաք և հանդիպել Հայ տարեցների խմբի հետ: Հանդիպմանը ներկա են եղել 65-ից բարձր տարիքի շուրջ 110 անձինք:
Նախարարն այցելել է նաև տեղի Առաջնորդարան, որտեղ հանդիպել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան Եպիսկոպոս Նաջարյանի և քաղաքի խորհրդի անդամ Սարգիս Եկելյանի հետ: Մի շարք հարցեր քննարկելուց հետո, նախարարը Սարգիս Եկելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքապետարանում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Ավստրալիայում շարունակվում են: