Շախմատային մրցաշար նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 13-14-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում, օրհնությամբ և արտոնությամբ Սամցխե-Ջավախք Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության առաջին անգամ տեղի ունեցավ «ՄԵՐ ՄԻՏՔՆ ԱՆՊԱՐՏ Է» խորագիրը կրող շախմատային մրցաշար նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության ղեկավար մարմինները և հոգևոր դասի ներկայացուցիչները:

Մրցաշարի մեկնարկը տրվեց հոգեհանգստյան կարգից հետո: Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը խոսքով դիմեց ներկաներին.

«… Մեր պահանջն արդար է, մեր հոգին անմահ, մեր միտքն անպարտ, ահա այս սկզբունքներով ենք ապրել դարեր շարունակ և շարունակում ենք նույն կերպ ապրել: Այսօր բոլորս միասին Աստծո տանն ենք, միասնաբար աղոթեցինք նահատակված մեր քույրերի և եղբայրների հոգիների հանգստության համար, և հիմա հայցելով Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը առաջին անգամ այս սուրբ կամարների ներքո անցկացնելու ենք շախմատային մրցաշար նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մեր աղոթքն ու բարի մաղթանքն է, որ իմաստության Հայր Մեր Տեր Հիսուս Քրիստոս շնորի Մեզ քաջառողջ և երջանիկ կյանքի արևշատ օրեր ի փառս Հայ Ժողովրդի և Հայ Եկեղեցու…»:

Միջոցառման սկզբում համերգային ծրագրով հանդես եկավ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր երգչախումբը, խմբավար՝ Լուսյա Չոբանյան: Մրցաշարին մասնակցում էին 32 շախմատիստներ: Հյուրերին և ներկաներին ընձեռնվեց հնարավորություն ազատ խաղատախտակների վրա խաղալու, որին մեծ ոգևորությամբ հետևում էին ներկաները: Երկու օրերի ընթացքում մասնակիցների ընդհանուր թիվը հասավ հարյուրի:

Մարտի 14-ին կայացավ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, որտեղ հայտնի դարձան հաղթած մասնակիցների անունները.
Աղջիկներ Տղաներ
I. Ասյա Գաբրիելյան I. Գրիգոր Քորոյան
II. Սոնա Կարախանյան II. Անդրանիկ Սողոյան III. Աքսաննա Նահատակյան III. Ռազմիկ Գոգորյան

Մասնակիցները պարգևատրվեցին հուշամեդալներով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:

Շնորհակալություն ենք հայտնում Դիլիսկայի տարածքային օրգանի ներկայացուցիչ՝ Էդգար Կարախանյանին, Ախալքալաքի շախմատի դպրոցի Դիլիսկայի մասնաճյուղի պատասխանատու՝ Ռազմիկ Գոգորյանին և ռուսաստանաբնակ դիլիսկեցիններին միջոցառման աջակցության և հովանավորության համար:

01 02 03շախմատային մրցաշար

Scroll Up