System of A Down-ը համերգ կտա Կոլումբիայում

System of A Down ռոք խումբը այս տարվա հոկտեմբերի 3-ին համերգով հանդես կգա Բոգոտայի Parque Deportivo 222 այգում: Ինչպես հայտնում է wradio.com-ը` «Գրեմմիի» մրցանակակիր երաժիշտները Կոլումբիա կայցելեն Wake Up The Souls («Արթնացրու հոգիներին») համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ռոք խմբի երաժիշտները խորհրդանշական այս տարում առաջին անգամ կներկայանան իրենց կոլումբիացի երկրպագուներին: Համաշխարհային համերգային շրջագայությունը SOAD-ը սկսում է ապրիլին. առաջին համերգը կլինի Հայաստանում, որից հետո կայցելեն Գերմանիա, Բելգիա, Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա և Կոլումբիա:

Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է hayeli.am կայքից:

Scroll Up