ՀՄԸՄ-ի նախաձեռնությամբ համադպրոցական մրցաշար Սիրիայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան սրբազան Արք. Սարգիսյանի նախագահությամբ և Սիրիայի Շրջանային վարչության մարզական հանձնախմբի կազմակերպությամբ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունենալու հայկական համադպրոցական մրցաշար` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մրցաշարն ընդգրկում է հինգ մարզաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ և վազք:

Մրցաշարի ամենօրյա լուրերին և նորություններին կարող եք հետևել ՀՄԸՄ Սիրիայի պաշտոնական կայք-էջում:

Scroll Up