Ապրիլի 23-ին 100 ղողանջ պետք է հնչի. Միացե՛ք այս նախաձեռնությանը

Ապրիլի 23-ին, ժամը խորհրդանշական 19:15-ին, Հայաստանի Սուրբ Էջմիածին Մայր տաճարում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման արարողություն, որից հետո Հայաստանի բոլոր եկեղեցիները 100 ղողանջ են հնչեցնելու:

Նախատեսված է, որ նույն ժամին այս նախաձեռնության են միանալու նաև աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները և այլ հայտնի եկեղեցիներ: 100-րդ ղսղանջից հետո երկրում մեկ վայրկյան լռություն պետք է տիրի՝ դադարեցվելու է ամեն ինչ (երթևեկություն, լրատվամիջոցներ և այլն…):

Այնուհետև Էջմիածնում երգչախմբի կատարմամբ պետք է հնչի «Սուրբ-Սուրբն» ու «Հայր մերը»: Նախատեսվում է միաժամանակ նույն աղոթքները երգչախմբերի կողմից հնչեցնել նաև աշխարհի բոլոր եկեղեցիներում:

Նախաձեռնություններին միացած համայնքների իրականացրած արարողությունները պետք է հեռարձակվեն Հայաստանի հեռուստատեսությամբ:

Scroll Up