Ավստրալիացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/01284.jpg)
Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն.
ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն է:
Ռոբերտսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նա նաեւ
ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է:
Ռոբերտսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ: