«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Օտարները Հայոց Ցեղասպանության մասին. (մաս I) Հասան Մ. Յուսուֆ

Հասան Մ. Յուսուֆ. գրող, լրագրող, սցենարիստ: Ծնվել է 1948թ. փետրվար 1-ին` Սիրիայի Լաթաքիայի շրջանի Դալիա գյուղում: Յոթանասունականների սկզբին զբաղվել է մշակութային լրագրությամբ: 1978 թվականին եղել է «Թըշրին Էլ Տիմէշգիե» թերթի գլխավոր խմբագիրը, 1981-ին` Սիրիայի լրագրողների միության խորհրդի անդամ:

Հասան Մ. Յուսուֆի գրական գործերից են.

«Էլ Արիֆ Ղատպան» պատմվածքների հավաքածուն (1978), «Օրիորդ Սապհա» (1993): Ունի նաև թատերգություններ, որոնցից հիշատակության է արժանի «Էլ Քալըպ էլ Ազրաք» մանկական թատերգությունը: Հասան Յուսուֆի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են բազմաթիվ բազմասերիանոց կինոնկարներ և գեղարվեստական ֆիլմեր, որնցից կարելի է առանձնացնել «Ըխուեթ ալ Թուրապ» բազմասերիանոց կինոնկարը, որի մեջ անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը:

Հասան Մ. Յուսուֆի մի շարք գործեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և չինարեն լեզուներով:

Հասանի «Ըխուեթ ալ Թուրապ» դրաման պատմում է 4 դար Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Սիրիայում ծագած արաբական ապստամբության, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության` հայ ժողովրդի 1,5 միլիոն զոհերի մասին, որոնց միակ հանցանքը եղել է նրանց կրոնական պատկանելությունը: Ֆիլմի մեջ ներկայացվում են թուրքերի բարբարոսություններն ու ոճրագործությունները:

Դուբայում հրատարակվող «Arabianbusiness»  կայք-էջի համաձայն` Հասան Յուսուֆը ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 արաբ մտավորականների շարքում:

Հեղինակ և հետազոտող Հասան Մ. Յուսուֆը 2014 թվականի ապրիլի 24-ին հյուրընկալվել է «Ալ Մայատին» հեռուստատեսության «Մըն էլ արտ» («Հողից») խորագիրը կրող հաղորդաշարին: «Հայերը հողի եղբայր են» թեմայով հարցազրուցի ժամանակ նա հետևյալն է ասել. «Հայերն օրինակ պետք է լինեն մեր պաղեստինցի եղբայրների համար, որոնց պահանջատիրության իրավունքը երբեք չի սպառվում: Հայերը լավագույն ձևով են պահանջում իրենց իրավունքը»:

Scroll Up