Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

Բացի այդ, հեռուստամարաթոնը կվերահեռարձակվի Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրները։ Հայկական սփյուռքի խոշորագույն կաբելային հեռուստաալիքները ևս մտադիր են վերահեռարձակել միջոցառումը։

Նոյեմբերի 19–23–ը եվրոպական երկրներում կայացած «ֆոնեթոնի» ընթացքում 1.37 մլն եվրոյի հանգանակություն է հավաքվել և հանգանակության խոստում է ստացվել։

Միջոցառումն այս տարի անցկացվել է ` «Տաղանդ, հմայք և առատաձեռնություն» խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների և հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց` մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաև միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին և հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:

Անցյալ տարի ֆոնեթոնն անցկացվել է նոյեմբերի 21-24–ը Ֆրանսիայում` հավաքելով 1 մլն 460 հազար եվրոյի հանգանակություն։

Հավաքված միջոցները կուղղվեն ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, սիրիահայերի աջակցությանը, 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս–Մարտակերտ ավտոմայրուղու վերակառուցման ավարտին, որը Հայաստանը կապում է ԼՂՀ–ի հետ։

Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 22,661 մլն դոլար, որից 12,35 մլն դոլարը ստացվել էր Ռուսաստանից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ։ Գործունեության 21 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է մոտ 236 մլն դոլարի ծրագրեր, որոնք ուղղվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։

Scroll Up