Միջոցառում` նվիրված Մուշեղ Իշխանի 100 ամյակին

Նոյեմբերի 20-ին Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՄՀ-ի և Երևանի Մուշեղ Իշխանի անվան դպրոցի համատեղ միջոցառումը՝ նվիրված Մուշեղ Իշխանի 100-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Ներկաներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, շնորհավորանքը և շնորհակալությունը՝ նման կարևոր մշակութային միջոցառում կազմակերպելու համար, Ս. Սրապիոնյանը ներկայացրեց Մուշեղ Իշխանի կյանքն ու ստեղծագործությունը:

Ելույթ ունեցավ ԵՊՄՀ պրոֆեսոր, գրականագետ Սուրեն Դանիելյանը, ով շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարարին՝ Սփյուռքի նշանավոր անհատներին մեծարելու, միշտ ուշադրության կենտրոնում պահելու և նման միջոցառումներին աջակցելու համար:

Scroll Up