Խաչքարի օծման արարողություն Սանկտ-Պետերբուրգում

Հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպում ունեցան Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր:

Այնուհետև, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:

Արարողությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ և դպրոցականներ:

Բացման խոսքով հանդես եկան Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները, և նշեց, որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների` տարեցտարի ամրապնդվող բարեկամության:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը, շուտով կվերանվանվի ու կկոչվի Երևանյան, իսկ խաչքարի հարևանությամբ արդեն հաջորդ տարի կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը:

0a622592fde766620c41b7e8cf6d6cc0aff97cd0 2d14fbcb6d39a025bcaf2b6945c0b39a75f4f1d1 2ed72c18d647d61caf40021cd781106232dee8b8 6b1341420349b7ebf95aa92b0902bc538ffdadc8 9d6b216c05fce271d11e312c0c8ea72e00522b7c 19b6406460a30945d8fecb3ea6f6591b4c392453 49ef402cd3e04ed0f291d284585b8a91833ca67e a710bcd1c30695272bc97c42eba7c4c782bc11a3 b1a17e42858ed7e55082db45993a441f723d172d f1183b59b433baa40895d31b93ae632d5f50b7a7

Scroll Up