Սփյուռքի նախարարության աշխատակիցներն ու հյուրերը ևս միանում են «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը` #2015RTAG» ակցիային (լուսանկարներ)

ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը և Նախարարություն այցելած մի շարք բարեկամներ միացել են օրեր առաջ համացանցում սկսված են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:

Ավելի վաղ «Հայերն այսօր»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս միացել են ակցիային:

Նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում համացանցում:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել:

Այս ճանապարհով նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին ճանաչել 1915 թվականին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը:

2 3 4 5 6 7 8 9

Scroll Up