«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Պայծիկ Քալաջյանը և Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկը հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն, «Արմինյն միրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից Պայծիկ Քալաջյանին և «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հաղորդավար լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ամերիկայի, Բեյրութի և Կիպրոսի հայ համայնքներում Պայծիկ Քալաջյանի մանկավարժական և լրագրողական երկարամյա աշխատանքը, որն իր անուրանալի նպաստն է բերել համայնքներում հայապահպանական գործին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև ԱՄՆ-ի «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության աշխատանքը, ինչպես նաև  լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկի մասնակցությունը Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ Պայծիկ Քալաջյանը և Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին հավաստիացրին, որ ամեն ջանք պիտի գործադրեն համաժողովում հնչած առաջարկություններից կազմված ծրագիրը համայնքում կյանքի կոչելու գործին աջակցելու համար:

 

Քննարկվեցին ամերիկահայ համայնքի  խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, մասնավորապես երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության  ծրագրին առավել ակտիվ մասնակցելուն վերաբերող հարցեր:

Scroll Up