Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ նշվում է.

«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։

Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»։

Scroll Up