ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի հանդեպ բռնության կիրառումը
ՀՀ սփյուռքի նախարարությունը խորապես մտահոգված է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառման փաստով:
Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մայր Հայրենիքում ապաստան են գտել հազարավոր սիրիահայեր, որոնք այսօր ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը: Ցավոք, պետք է արձանագրել, որ կենցաղային հողի վրա երբեմն տեղի ունեցող դեպքերը ստվերում են նրանց ինտեգրման գործընթացը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառումը ու հավատացած է, որ ՀՀ իրավապահ մարմինները կտան օբյեկտիվ գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: