«Սփյուռք ամառային դպրոց-2014». «Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը»

«Հայերն այսօրը» շարունակում է ներկայացնել «Սփյուռք ամառային դպրոց-2014» ծրագրի մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները.

Ալլա Վարդանյան, Պորտուգալիա 

Ծրագրից ստացա գիտելիքներ` և՛ առաջնորդ, և՛ հայ, և՛ մարդ լինելու համար: Ծրագրի ընթացքում ամեն մարդ ազատ էր իր կարծիքն արտահայտելու մեջ:

Ելենա Ոսկանյան, Ուկրաինա, Լվով 

Ես շատ շնորհակալ եմ այս ծրագրին մասնակցելու համար: Հայաստանում անցկացրած այս հիասքանչ օրերը ոգևորեցին ինձ: Շատ հետաքրքիր էր հանդիպել տարբեր երկրներում ապրող հայերի հետ, որոնք եկել էին հայրենիք: Նրանք ինձ համար օրինակ էին: Հիանալի նվեր էր այցելությունները Նորավանք, Սմբատաբերդ, Գառնի, Գեղարդ և այլն:

Շնորհակալ եմ բոլորին ծրագրի կազմակերպման և ջերմ ընդունելության համար:

Գայանե Բաբայան, Ուկրաինա, Չեռնիգով 

Մասնակցությունը երիտասարդ առաջնորդների դասընթացներին առաջին հերթին ինձ հնարավորություն տվեց Հայաստան այցելել, ուր ես 18 տարի չէի եղել, և զգալ հայրենիքիս շունչն ու ջերմ միջավայրը: 

Մարիաննա Մուսաելյան, Ռուսաստանի Դաշնություն, Պոդոլսկ 

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը մեզ ընձեռած այս հնարավորության համար: Դասընթացները տվեցին նոր գիտելիքներ, ծանոթություններ և կապեր, բայց ամենակարևորը, որ ինձ համոզեցին վերադառնալ հայրենիք:

Ինձ շատ դուր եկավ հայրենադարձների հետ հանդիպումը, իսկ ամենահիասքանչ տպավորությունները ստացանք էքսկուրսիաներից:

Ամեն ինչ գերազանց էր:

Հռիփսիմե Շմավոնյան, Ռուսաստանի Դաշնություն, Նովոսիբիրսկ

Առաջին հերթին կուզենայի արտահայտել իմ խորին երախտագիտությունը` հայ երիտասարդների համար կազմակերպվող այսպիսի օգտակար ծրագրի համար: Ես անչափ ուրախ եմ, որ մասնակիցն եմ նման ծրագրի և հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ ստանալու հնարավորություն ունեմ, որը կարող եմ փոխանցել Նովոսիբիրսկի հայ երիտասարդներին: Հայաստան այցելելու իմ նպատակը կարելի է համարել հայրենիքիս նկատմամբ նոր հայացքի ձևավորումը:

Անչափ շնորհակալ եմ մեր նկատմամբ հոգատար վերաբերմունքի, համեղ ճաշի և հարմարավետ տրանսպորտի համար: Ոզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նաև ուսումնական դասընթացների, հետաքրքիր և ուրախ ծրագրի համար: Կարևորն այն է, որ ես ինձ զգացի մի մեծ ընկերական ընտանիքի մաս, իսկ դա շնորհիվ մեր կազմակերպիչների հոգատարության:

Շարունակե´ք զարգանալ և նոր տպավորություններով ուրախացնել մասնակիցներին:

Նոր հանդիպումների սպասումով: Հնարավորության դեպքում հաջորդ տարի ևս ուրախությամբ կմասնակցեմ:

Անի Ասատրյան, Ռուսաստանի Դաշնություն, Եկատերինբուրգ 

Առաջին հերթին ուզում եմ իմ երախտագիտությունն արտահայտել կազմակերպիչներին աշխատանքի և համբերության համար: Ինձ ամեն ինչ դուր եկավ և երբեք չեմ զղջա, որ եկել ու մասնակցել եմ այս դասընթացներին: Այս ծրագրի շնորհիվ ես գտա լավ ընկերներ, հաստատեցի նոր կապեր` հետագա համագործակցության համար, ինչպես նաև` ձեռք բերեցի մեծ փորձ, որը կուզենայի փոխանցել իմ համայնքի անդամներին:

Հնարավորության դեպքում հաջորդ տարի ևս ուրախությամբ կմասնակցեմ: 

Մարիաննա Ղուբասարյան, Վրաստան, Ծալկա 

Ես շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրին: Ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ տպավորված եմ: Շատ հետաքրքիր անցան ոչ միայն դասընթացները, այլև` արշավները դեպի Գառնի, Գեղարդ ու Սմատաբերդ, հանդիպումները հայտնի մարդկանց հետ, այցելությունը ՀՀ Նախագահի նստավայր և այլն:

Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Scroll Up