Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյունընկալեց «Արի տուն-2014» ծրագրի մասնակիցներին

ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին արդեն քանի տարի է մասնակցում է Երևանի Կենտրոն վարչական շրջանը և հյուրընկալում տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցներին: Օգոստոսի 5-ին վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ընդունեց ծրագրի 6-րդ փուլի շրջանակներում կենտրոնաբնակ ընտանիքներում հյուրընկալված երեխաներին:
Հանդիպման ընթացքում սփյուռքահայ երեխաները կիսվեցին իրենց երկօրյա տպավորություններով` հավելելով, որ դեռ այցը նոր է սկսվում և վստահ են, որ առջևում հաճելի օրեր շատ են ունենալու: Վարչական շրջանի ղեկավարը երեխաներին մաղթեց հաճելի հանգիստ և խոստացավ առաջիկա հանգստյան օրերին կազմակերպել շրջայց Կենտրոնի պատմամշակութային օջախներով և հանգստի գոտինեով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից: