Փոխվարչապետը և 4 մարզպետներ կմասնակցեն «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման արարողությանը
Հուլիսի 25-ին, ժ.18:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքված Սփյուռքի պատանիներին ու աղջիկներին կողջունի «Հայկազունք» երաժշտական համույթը՝ գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունի ղեկավարությամբ:
Արիտունցիները կերգեն և կպարեն հայկական պարեր, ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):