Ֆրանսիայում հայկական ռադիոկայանների օգնությամբ Սիրիայի հայերի օգնության համար հանգանակություն կկազմակերպվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/2141461.jpg)
Հայկական հարցի ֆրանսիական բյուրոն հունիսի 28-ին կազմակերպում է ռադիոմարաթոն միջոցներ հավաքելու համար` որպես օգնություն սիրիահայերին: Ծրագիրը, որն արդեն երրորդ անգամ է իրականացվում, հեռարձակվելու է Ֆրանսիայի երեք հայկական ռադիոկայաններով՝ «AYP FM», «Radio Arménie» եւ «Radio A»:
«Այն ժամանակ, երբ Սիրիայի հայկական համայնքը ճայրահեղ իրավիճակում է, մենք պետք է օգնության ձեռք մեկնենք, աջակցենք ու մեր միասնականության մասին հայտնենք»,- նշել են ռադիոմարաթոնի կազմակերպիչները՝ ընդգծելով, որ նմանատիպ հանգանակություն կազմակերպվել է 2013թ.-ի սեպտեմբերին, որին մեծ թվով մարդիկ են մասնակցել:
«Nouvelles d’Arménie»