«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչները:

Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո ՀՀ նախագահը հոգևոր դասի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում   Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Նախագահ Սարգսյանն այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն, որտեղ բարի գալուստի ջերմ խոսքերով և ՀՀ ու Վրաստանի պետական օրհներգերի կատարմամբ, բարձրաստիճան պաշտոնյա անձանց դիմավորեցին Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները: Հայաստանից ժամանած հյուրերը ունկնդրեցին նաև ազգային նվագարանների՝ դհոլի և դուդուկի դասարանների սաների կատարումները:

Կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի կատարմամբ «Երևան» երգի հնչյունների ներքո պատվիրակության անդամներին Գալուստ Գյուլբենկյան սրահում դիմավորեցին վիրահայ   կառույցների ղեկավարները, պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչները: Նախագահը դիտեց նաև   սրահում կազմակերպված «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով  Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը:

Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց թբիլիսահայության արժանավոր դեմքերին, կառույցների ղեկավարներին, պատմեց «Հայարտուն» մշակութային օջախի մասին, որի գործունեությունը ուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը:Սրբազան հայրը խոսեց հրատապ խնդիր ներկայացնող Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վերանորոգման, Վրաստանում եկեղեցական ժառանգության պահպանության և վերականգնման, կրթության և մշակույթի բնագավառի հարցերի շուրջ, կարևորեց ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ արդյունավետ համագործակցությունը, նրանց ծրագրերին վիրահայության մասնակցությունը: Թեմակալ առաջնորդը բարգավաճում մաղթեց մայր հայրենիքին և արևշատ օրեր՝  ՀՀ նախագահին:

ՀՀ նախագահն իր գոհունակությունը արտահայտեց Վիրահայոց թեմի համայնքային գործունեության կապակցությամբ և բարեմաղթեց հաջողություններ Վրաստանում հայոց մշակութային արժեքների պահպանության, հայ-վրացական բարեկամության խորացման ուղղությամբ:

armenianchurch.ge

IMGP0095 IMGP0148 IMGP0169 IMGP0188 IMGP0240 IMGP0255

Scroll Up