Տեղի կունենա սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախմբի համերգը
Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ա. Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ՀՕՄ «Շառավիղ» սիրիահայ մանկապատանեկան երգչախմբի համերգը: Միջոցառման կազմակերպմանն աջակցում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակները, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը: