Հալեպում հայ է վիրավորվել

Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում մայիսի 28-ին գազի տակառներից պատրաստված երեք հրթիռներ են ընկել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Աղբյուրի տեղեկացմամբ` հրթիռների ընկնելու հետևանքով վիրավորվել է Վազգեն Բաբողլյանը: Բարեբախտաբար նրա վիճակը մտահոգիչ չէ, և կյանքին վտանգ չի սպառնում: Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպի հայաշատ թաղամասերում համեմատաբար իրավիճակը հանդարտ էր:
Մանրամասն՝ armenpress.am-ում: