Դասախոսություն Ալմելոյում Հայոոց ցեղասպանության թեմայով

Մայիսի  11-ին ՀԲԸՄ Նիդերլանդների մասնաճյուղի հրավերով Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սրահում էր հյուրընկալվել Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, հայտնի  հայագետ, դոկտոր-պրոֆեսոր Ռիչարդ  Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հայկական տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ փոխնախագահ Հարութ Փալանջյանը, ով ողջունեց Ռ.Հովհաննիսյանին՝ հրավերն ընդունելու կապակցությամբ:

Քանի որ մայիսի 11-ը Նիդերլանդներում նշվում է որպես Մայրության օր, այդ առիթով Հարութ Փալանջյանը ծաղկեփունջ նվիրեց պրոֆեսորի կնոջը՝ Վարդիթեր Հովհաննիսյանին:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Ռ. Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետևանքները: Լուսանկարների և տեսաֆիլմերի միջոցով ներկայացվեց ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող ծպտված հայերի կարգավիճակը, անրադարձ եղավ  Համշենահայերի ներկայիս կյանքին, կենցաղին,զբաղմունքին և խնդիրներին:

Հանդիպումը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում:

Մանուկ Մկրտչյան

Ալմելո, Հոլանդիա

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed

Scroll Up