Օտարերկրացիների ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին

Ստեղծագործական խմբի պատմությունը սկսվեց տասը տարի առաջ, երբ ծագումով հայ, բայց կանադաբնակ ֆրանսախոս ռադիոհաղոդավար Պատրիկ Մազբուրյանը եկավ Հայաստան օպերատոր Ալբերտո Ֆայոի հետ ցեղասպանության վերապրածների պատմությունները նկարահանելու: Հայերի ցեղասպանության մասին վավերագրության նկարահանումները` Պատրիկ Մազբուրյանի նոր նախագծով ու Իվ Բեռնարի ղեկավարությամբ, մեկնարկեցին այս տարի: Նկարահանումները սկսեցին նախ Թուրքիայում, հետո տեղափոխվեցին Հայաստան: Ֆիլմում չկան դերասաններ: Բոլորը իրական հերոսներ են` երիտասարդներ: Հարցերը, որոնք հղում են նրանց` ցեղասպանությունն ընդունելու պահանջները հասկանալն է: Վաշինգտոնում ու Նյու Յորքում կփորձեն հասկանալ Genocide բառը չարտասանելու ԱՄՆ քաղաքականությունը: Պորտուգալացի Ինեշ Ֆարոն նախագծի լրագրողն է ու սցենարիստը: Նրա հարցերի շնորհիվ են մասնակիցներն անկեղծանում, երբեմն նաեւ բարկանում ու հրաժարվում նկարահանումից:

Վավերաֆիլմի անունը դեռ որոշված չէ: Նախագծի բյուջեն 1 միլիոն եվրոյից ավելի է: 53 րոպե տեւողությամբ ֆիլմը, ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով, եվրոպական, կանադական եւ ամերիկյան հեռուստալիքների եթերներում կհայտնվի հաջորդ տարի, ապրիլի 24-ին նախորդող ու հաջորդող օրերին:

Հեղինակ` Լուսին Մկրտչյան

armnewstv.am

Scroll Up