Ալմելոյում բացվեց Ցեղասպանության զոհերի հուշհամալիրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/124.jpg)
2014 թ ապրիլի 24- ին Ալմելոի հայ Առաքելական Եկեղեցու տարածքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի Հուշահամալիրի բացման արարողությունը, որը եզակի կառույց է ամբողջ եվրոպայում :
Չնայած թուրքերի բարձրացրած մեծ աղմուկին, դիմադրությանը և սպառնալիքներին հուշամալիրի բացման և օրհնության արարողությունը անցավ շատ բարձր մակարդակով:
Բացման խոսքով հանդես եկավ Ս. Գրիգոր Լուսավորիչ ՀԱԵ վարչության նախագահ Օննիկ Գելիջին:
Ելույթներով հանդես եկան.
Գերաշնորհ Տ.Արշակ Եպիսկպոս Խաչատրյանը.Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ներկաացուցիչ:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը , ով ընթերցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը:
Խոսքով անդես եկավ եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գսպար Կարապետյանը:
Երևանի աղաքապետարանի անունից ելույթ ունեցավ և ծաղկեպսակ դրեց քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Դավիթ Գևորգյանը:
Խոսքով հանդես եկան նաև Նիդերլանդների խորհրդարանի և եվրոպայի արտաքին գործերի մշտական անդամ Հարի Վան Բոմելը, Քրիստոնյա- Դեմոկրատ կուսակության անդամ եվրոպական խորհրդարանի անդամ Պիտեր Օմտզիխտը:
Խորհրդարանի անդամ Քրիստոնյական միություն կուսակցության անդամ Յուլ Վորդեվիլդը:
Հանդես եկավ նաև ցեղասպանությունը ուսումնասիրող ՆԻՈԴ կազմակերպութան անդամ Անտոնի Հոլսլախը:
Ասմունքով ու երգերով հանդես եկան ՀԱԵ կիրանօրյա Ս. Մեսրոպ Մաշտոց դպրոցը,ինչպես նաև Գեղարդ երգչախումբը և բազմաթիվ այլ կատարողներ:
Փակման խոսքով հանդես եկավ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով իր և բոլոր հավաքվածների անունից խորին շնորհակալություն հայտնեց բարերար Քրիստիան Գելիջիին ում օգնությամբ և անմիջական մասնակցությամբ հնարավոր եղավ այս տուֆակերտ հուշահամալիրի կառուցումը Նիդերլանդներում:
Մանուկ Մկրչյան
Ալմելո