ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/big_46a62c34c.jpg)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամների ուղեկցությամբ, այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ:
Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Այս պահին շարունակվում է հազարավոր մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: