Երգչուհի Շերը Twiterr-ում գրառում է թողել Քեսաբի առնչությամբ
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան), ով Twitter միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ՝ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում:
Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է երգչուհին:
Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել տարբեր սոցիալական ցանցերում: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղում միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: