ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներին

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներին:

Խորհրդի կազմում ընդգրկված են՝ «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային ծրագրերի բաժնի պետ Լաուրա Ավետիսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, փառատոնի պարարվեստի օրերի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը, փառատոնի երգչախմբային արվեստի օրերի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանը, փառատոնի դուդուկի և ազգային այլ նվագարանների օրերի գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փառատոնի գաղափարական, կազմակերպչական, նախապատրաստական և այլ աշխատանքներին առնչվող հարցեր:

Զեկուցումով հանդես եկավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի տնօրեն Սամվել Հարոյանը՝ նշելով, որ ընդլայնվել է Փառատոնի աշխարհագրությունը: Այս տարի Հայաստանում կհյուրընկալվեն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից և Հարավային Ամերիկայի այլ երկրներից: Ժամանած հայկական մշակութային խմբերը ելույթներով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարականներ տվեց փառատոնի պատասխանատուներին: Նա հույս հայտնեց, որ այն մեծ արձագանք կունենա և Սփյուռքում կոգևորի սփյուռքահայ մեր հայրենակիցներին:

Scroll Up