ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի գրքի շնորհանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/makrouhi2-300x1971.jpg)
Հոկտեմբերի 17-ին, ժ.14:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթի խմբագիր, թարգմանիչ, վաստակաշատ մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Անվերջակէտ զրոյց՝ մեր գրականութեան երախտաւորներուն հետ» գրքի շնորհանդեսը (հասցե`Աբովյան 2):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ, բ.գ.թ Սերժ Սրապիոնյանը:
Ելույթ կունենան Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բ.գ.թ., «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամյանը եւ այլք:
Միջոցառման գեղարվեստական մասում հանդես կգա Ստամբուլի «Սահակյան» երգչախումբը: