Մենք բոլորս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողքին ենք, ինչպես որ Հայաստանի կողքին ենք

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի օրերին«Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Լիբանանի արդյունաբերության նախարար, համաժողովի մասնակից Վրեժ Սապունճյանի հետ: Ներկայացնում ենք նրա մտորումները և կարծիքը համաժողովի մասին.

-Շատ ուրախ եմ Հայաստանի մեջ գտնվել երկու գեղեցիկ առիթներով, երբ նշվում է Անկախության 20-ամյակը,  և տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք համաժողովը:

Համաժողովը շատ լավ ընթացավ, բավականին նոր գաղափարներ, առաջարկներ ծնվեցին, և նոր ցանկություններ առաջացան: Կհուսանք, որ համաժողովի ավարտից հետո բոլորս քաջալերված մեր երկրներ կվերադառնանք, բոլորս գործի կանցնենք և կօգնենք մեր սիրելի նախարարուհի Հրանուշ Հակոբյանին, ով, իմ կարծիքով, շատ կարևոր և աղվոր գործ է անում, և արտասահմանի հայերը հետաքրքրված են նրա դինամիկ շարժումներով: Մենք բոլորս ՀՀ սփյուռքի նարարար Հրանուշ Հակոբյանի կողքին ենք, ինչպես որ Հայաստանի կողքին ենք, և բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Հայաստան-Սփյուռք համաժողովները շատ կարևոր են, օգտակար, որովհետև ամենքս քով-քով կլինենք և գաղափարներ կառաջադրենք, բոլոր գաղափարները միատեղ կլսվեն, կքննարկվեն, ամեն ինչ ավելի թափանցիկ կլինի և արդյունքում ծնված գաղափարները, գործերն ավելի արագ կկատարվեն: Կքաջալերեմ, որ հաճախ այս տեսակ համաժողովներ ունենանք և միասին ժողովվենք  մայր հայրենիքում:

Շատ լավ գաղափար էր Հայաստանում ներդրումներ անելը:  Երբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել էր Լիբանան, այդ մասին խոսեցինք, և մենք էլ քաջալերեցինք նրան: Վերադաձիս պետք է  միջոցներ գտնենք, որ կարողանանք ընդլայնել Լիբանանի և Հայաստանի միջև արդյունաբերական կապերը: Ինչպես գիտեք, լիբանանցիները շատ կարող վաճառականներ և գործատերեր են. մեր փափագն այն է, որ միասնաբար աշխատենք և կարողանանք Հայաստանին հաջողություն, աշխուժություն բերել:

Համաժողովի ընաթացքում քննարկվեց նաև Ցեղասպանության հարցը: Միասնաբար պետք է ուսումնասիրենք այդ ամենը, և ինչ որ լավ է մեր ժողովրդին, միասնաբար պետք է կարողանանք իրագործել: Մենք միշտ պահանջատեր ենք եղել ու մինչև վերջ էլ պետք է պահանջատեր մնանք, որ մեր իրավունքներուն հասնենք: Այս գործունեությունը երբ որ կլինի Հայաստանի և արտասահմանի ամբողջ հայության միասնական օգնությամբ, վստահ եմ, որ օր մը անպայման կհասնենք մեր նպատակներին:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up