Warning: include(/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php): failed to open stream: No such file or directory in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: include(): Failed opening '/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php54/root/usr/share/pear') in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Notice: Use of undefined constant ‘get_sidebars’ - assumed '‘get_sidebars’' in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038

Notice: Undefined index: banners125 in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/banners-125.php on line 13

Notice: Undefined index: comments in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/comments.php on line 17

Notice: Undefined index: posts in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/posts.php on line 25

Notice: Undefined index: socialprofiles in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/social-profiles.php on line 16

Notice: Undefined index: tabs in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tabs.php on line 12

Notice: Undefined index: tweets in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tweets.php on line 17

Notice: Undefined index: infobox in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/infobox.php on line 18

Notice: Undefined index: custom_js in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 237

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: add_custom_background is deprecated since version 3.4.0! Use add_theme_support( 'custom-background', $args ) instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Notice: Undefined index: custom_css in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 625

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: The called constructor method for WP_Widget in LinkableTitleHtmlAndPhpWidget is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerBanners125 is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerComments is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerPosts is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTabs is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTweets is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerInfoBox is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerFacebook is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902
Մեծերը հեռանում են երկինք. Արա Շիրազի երկրային ճանապարհն ընդհատվեց | Hayern Aysor

Մեծերը հեռանում են երկինք. Արա Շիրազի երկրային ճանապարհն ընդհատվեց


Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Տխուր է, շատ տխուր… Մեր մեծերն աստիճանաբար հեռանում են դեպի երկինք` ստվար դարձնելով թիվը հեռացածների… Իսկ երկրի վրա թողնում են հիշողություն, արժեքներ, որոնցով հետայսու պիտի ձգտենք գնահատել-արժևորել մեր ոգեղենի սահմանները, թռիչքներն ու սավառնումները…

Արա Շիրազն արդի հայ քանդակագործության ամենանշանավոր դեմքերից էր, ինքնատիպ ու հզոր անհատականություն, որը կերպարվեստ եկավ նշանավոր վաթսունականների կեսերից և դարձավ սերնդի առաջատարներից մեկը: Վաթսունականները ծնեցին ձևի ու բովանդակության, գաղափարական սուր հակադրությունների արվեստը, կերպարվեստում ձևավորեցին նոր միտումներ` գեղանկարչության ու քանդակագործության մեջ հաստատելով ձևի ընդարձակումները, ոճական նոր սահմանումները: Արա Շիրազն էլ այդ ամենի հորձանուտում էր, նորարարական բորլոր շարժումների կիզակետում, քանզի չէր կարող անմասն մնալ ավանդական սոցիալիստական իրապաշտության դեմ ծավալված ուշագրավ պայքարից: Արա Շիրազի և սերնդակիցների համար կարևորը գեղարվեստական ձևերի թարմացումներն էին, պլաստիկական նոր լուծումների հաստատումները: Ձևը վերածվում էր գեղարվեստական մտահղացման, ձևը թելադրում էր գաղափարական ու հուզական ընդգծումները, ուրույն սևեռումները:

Արա Շիրազը ծնվել էր 1941 թվականին` Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: Այդ ընտանիքը հետո փլուզվեց, երկու հզոր անհատականություն կարծես չէին կարող ապրել նույն հարկի տակ, լինել միասին: Բայց Արան նրանց կապող կամուրջը եղավ, Արան դարձավ Հովհաննես Շիրազի ամենասիրելի զավակը բոլոր մյուս զավակների մեջ, նրա հենարանը, հետո` ընկերը: Մեծ բանաստեղծի հեռանալուց հետո էլ իր շուրջ համախմբեց քույրերին ու եղբայրներին ու երեցության իրավունքով ոչ միայն եղբայր եղավ, այլև հայր ու ուսուցիչ: Հովհաննես Շիրազը խոստովանել է, որ մանկությունից երազել է քանդակագործ դառնալ, անգամ մի քանի քանդակներ է ստեղծել, սակայն բանաստեղծությունը հաղթել է նրան, տարել խոսքի արվեստի ոլորտները: Հովհաննես Շիրազի պատանեկան երազանքները բնավորվեցին անդրանիկ զավակի մեջ, ու Արա Շիրազը քանդակագործ դարձավ` իր երկու եղբորը ևս մղելով դեպի քանդակագործության աշխարհը:

Արա Շիրազի առաջին ստեղծագործությունը, որը միանգամից արժանացավ մասնագետների ուշադրությանը, 1969-ին ստեղծված «Անտունին» էր, մի աշխատանք, որը նվիրված էր Կոմիտասին, իր մտահղացմամբ` ընդհանրական-խորհրդանշական: Պայմանականն ու խորհրդանշականն այստեղ գերիշխող էին, նյութը ձեռք էր բերել ինքնատիպ արտահայտչականություն, ներքին քնարականություն: Այս աշխատանքի կողքին հառնեցին «Ներբողը» , «Վահանով կինը» և ուրիշներ: 1970-ականներին Արա Շիրազը, հասունացման իր ընթացքին, մղվեց դեպի վավերականությունը, բազմազանությունը և ստեղծեց «Վիլյամ Սարոյան» , «Պաբլո Պիկասո» , «Հրաչյա Ներսիսյան» , «Ֆիդայի» դիմաքանդակները: Սրանց կողքին նա հրապուրվեց նաև մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործությամբ, ստեղծեց Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի դիմաքանդակները: Քանդակագործի առաջին հզոր, մոնումենտալ աշխատանքը Ալեքսանդր Մյասնիկյանի քանդակն էր, որը ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և նրա համատեղ թռիչքն էր: Հզոր ու անկասելի, հայացքը դեպի հայրենի անդաստանները հառած, ամրապինդ այս ֆիգուրը զարմացնում էր «կոպիտ» արտահայտչականությամբ, քանդակագործը չէր մղվել դեպի մանրամասները, այլ «բնորդի» ներքին ուժն ու կենտրոնացվածությունը դարձրել էր իր համար առաջնային:

Հետագայում, հավատարիմ մնալով իր ոճին, Արա Շիրազը ստեղծեց Անդրանիկ Օզանյանի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի, Սերգեյ Փարաջանովի, այլոց քանդակները: Ուշագրավ է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմաց տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը, որը մեծ դերասանի յուրատեսակ ողբերգության, իր արվեստին հառած ներքնասույզ հայացքի արտահայտությունն է կրում իր մեջ: Ազգային հարթաքանդակային արվեստում բացառիկ է Արա Շիրազի «Դվին» հյուրանոցի համար արված հարթաքանդակը, որի համար նա ժամանակին արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Մեր քանդակագործության եզակի նմուշներից է նաև Անդրանիկ Օզանյանի ձիարձանը: Երկու ձիով ստեղծված այս կոմպոզիցիոն աշխատանքը զարմացնում է ներքին ուժով, ինքնատիպ արտահայտչականությամբ:

Արա Շիրազն իրապես մեր քանդակագործության մեծերից էր, մի արվեստագետ, որը շարունակեց Արա Սարգսյանի, Երվանդ Քոչարի հիմնավորած ավանդույթները և մեծի իրավունքով կանգնեց նրանց կողքին, իր որոնումներով ու հաստատումներով միավորվեց նրան…

Լևոն Մութաֆյան

 


Notice: Undefined variable: the_sidebar in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038
Scroll Up

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3729