40 հայաստանցի երեխաներ իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Նիդերլանդներում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է  Նիդերլանդներում մեր կայքի թղթակիցը, հունվարի 19-ին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում էին հյուրընկալվել Հայաստանից ժամանած երեխաներ՝  թվով 20 հոգի, որից 15-ը՝  Գյումրիի անապահով ընտանիքներից,  և 5-ը՝  Վանաձորի մանկատան երեխաներ:

Երեխաները իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Նիդերլանդներում հունվարի 7-ից մինչև փետրվարի 2-ը՝  Pax  kinderhulp    կազմակերպության ֆինանսավորման և օժանդակության շնորհիվ:

Հանդիպումը երեխաների հետ կազմակերպել էին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

Սկզբում երեխաները ներկա գտնվեցին կիրակնօրյա սբ.  Պատարագին, որից հետո տեղի ունեցավ համերգ՝  հոլանդահայ երգիչ-երաժիշտների մասնակցությամբ:

Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու, շփվելու և ընկերանալու իրենց հասակակից հոլանդահայ երեխաների հետ:

Հանդիպումն ավարտվեց ճաշկերույթով, որի ընթացքում երեխաները ստացան բազմաթիվ նվերներ:

Ներկայումս Նիդերլանդներում են գտնվում 40  հայաստանցի երեխաներ,  որոնցից 20-ը Վարդենիսի մոտակա  գյուղերից  են:

Մանուկ Մկրտչյան

Ալմելո, Հոլանդիա

unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)

Scroll Up